Զեկույց

Տնային տնտեսության աշխատողների իրավունքների պաշտպանության միջազգային փորձի վերանայում ընտրված երկրների օրինակով

Տնային տնտեսության շատ աշխատողներ՝ հիմնականում կանայք, ունեն ցածր աշխատավարձ, սահմանափակ պաշտպանություն և աշխատավայրի հետ կապված ռիսկեր։ Այս զեկույցը ուսումնասիրում է, թե ինչպես են ընտրված երկրներում նրանք պաշտպանում իրենց իրավունքները և առաջ մղում արժանապատիվ աշխատանքը:

Content also available in: English

Տնային տնտեսության միլիոնավոր աշխատողներ անգնահատելի ներդրում են ունենում հասարակությունում՝ աջակցելով ընտանիքներին, աշխատավայրերին և տնտեսություններին: Նրանց մեծ մասը կանայք են, որոնց աշխատանքը կարևոր լինելով հանդերձ հաճախ թերագնահատված և չպաշտպանված է: Նրանց աշխատանքը հաճախ ձևավորվում է ոչ ֆորմալ ցանցերի կողմից՝ առանց աշխատանքային պաշտպանության կամ սահմանափակ աշխատանքային պաշտպանությամբ, քանի որ նրանք դուրս են մղված աշխատանքային օրենսդրության շրջանակից՝ ենթարկվելով շահագործման և գտնվելով աշխատանքային վատ պայմաններում: Ոչ ֆորմալ հատվածում տնային տնտեսության աշխատողների մեծ մասը բախվում է լրացուցիչ մարտահրավերների, այդ թվում՝ ցածր աշխատավարձի, սոցիալական ապահովության և զբաղվածության հիմնարար պայմանների սահմանափակ հասանելիության, աշխատավայրում բռնության և ոտնձգությունների:

Այս զեկույցը փորձում է ներկայացնել ընտրված երկրներում տնային տնտեսության աշխատողների իրավունքների պաշտպանության միջազգային փորձի ամփոփումը: Այն նպատակ ունի հասկանալ ընտրված երկրներում տնային տնտեսության աշխատողների աշխատանքային պայմանները, աշխատանքային հարաբերությունները և տնային տնտեսության աշխատողների կոլեկտիվ գործողությունները, ինչպես նաև գնահատել տնային տնտեսության աշխատողների իրավունքների պաշտպանության մարտահրավերները, հնարավորությունները և լավագույն փորձը:

Հաշվետվությունը պատրաստվել է ԱՄԿ կողմից ֆինանսավորվող «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» ծրագրի շրջանակներում՝ աջակցելու տնային տնտեսության աշխատողների համար արժանապատիվ աշխատանքի խթանմանն ուղղված լիազոր գործընկերների ջանքերին, հատկապես՝ տնային տնտեսության աշխատողների կազմակերպման գործում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային։

Additional details

References

  • DOI: N/A
  • ISBN Web PDF: 9789220428481

Related content

Տնային տնտեսության աշխատողների միջազգային օրը հիշեցնում է մեզ․նրանց իրավունքներն կարևոր են։
Thumbnail C189 2k

Op-ed

Տնային տնտեսության աշխատողների միջազգային օրը հիշեցնում է մեզ․նրանց իրավունքներն կարևոր են։

Relevant projects

ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ,...
Two men holding boxes of fruits

ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ,...