Two men holding boxes of fruits

ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում

© ILO
Content also available in: English русский
Project details

1 May 2024 - 31 May 2026

US$600,000

ARM/24/01/RBS

Հայաստան

Կազուտոշի Չատանիին Զբաղվածության ավագ մասնագետ ([email protected]); Վարդուհի Ավանեսյանին Ծրագրի ազգային համակարգող ([email protected])

Ակնարկ

ԱՄԿ գլխավոր տնօրենի այցի ընթացքում Հայաստանի քաղաքական առաջնորդների և եռակողմ սոցիալական գործընկերների (Կառավարության, աշխատողների և գործատուների կազմակերպությունների) հետ բարձր մակարդակի քննարկումները ընդգծեցին ԱՄԿ-ի ակտիվ ներգրավվածության հրատապ անհրաժեշտությունը՝ փախստականների ճգնաժամի հաղթահարման գործում` արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության խթանման միջոցով։ Ի պատասխան՝ ԱՄԿ-ն հատկացրել է ներքին ռեսուրսներ և նախաձեռնել հատուկ ծրագիր՝ կանխելու աշխատանքի ոչ ֆորմալացումը և աջակցելու խոցելի խմբերի անցմանը ֆորմալ աշխատաշուկա։

Գլխավոր նպատակները

Փախստականների ճգնաժամի համատեքստում ԱՄԿ-ի նախաձեռնությունը նպատակ ունի կանխել աշխատաշուկայի ոչ ֆորմալ դրսևորումները և ապահովել արժանապատիվ աշխատանքային պայմաններ։ Այն միտված է նաև ավելի արտադրողական աշխատատեղերի ստեղծմանը, աշխատանք փնտրողների զբաղվածության հնարավորություններին մատչելիության բարելավմանը, սոցիալական պաշտպանության ընդլայնմանը, ինչպես նաև ոչ ֆորմալ ձեռնարկությունների և ոչ ֆորմալ աշխատողների ֆորմալացման խթանմանը։ Ծրագիրն իրականացվում է Կառավարության, աշխատողների և գործատուների միությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի գործընկեր գործակալությունների հետ սերտ համագործակցությամբ։

Ծրագրի հիմնական ուղղությունները ներառում են՝

  • Ֆորմալ աշխատատեղերի հնարավորությունների ընդլայնում՝ ձեռնարկությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և զբաղվածության պետական ծառայությունների կարողությունների զարգացման միջոցով․
  • փախստականների համար զբաղվածության ծառայությունների մատչելիության ընդլայնում՝ ֆորմալ տնտեսությունում նրանց ինտեգրման աջակցություն.
  • հասարակական աշխատանքների ծրագրերի մշակում ՝ հրատապ զբաղվածության հնարավորություններ ապահովելու նպատակով․
  • ոչ ֆորմալ տնտեսության գենդերազգայուն վերլուծություն՝ ֆորմալացման ռազմավարության և քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների մշակման համար․
  • սոցիալական երկխոսության ամրապնդում և եռակողմ գործընկերների կարողությունների զարգացում՝ երկարաժամկետ առաջընթացի ապահովման նպատակով։

Անդրադառնալով ոչ ֆորմալ տնտեսության մարտահրավերներին և ապահովելով աշխատողների իրավունքների պաշտպանությունը՝ սույն նախաձեռնությունը հիմք է ստեղծում ներառական տնտեսական աճի և սոցիալական կայունության համար։

Ռազմավարական մոտեցումները և հիմնական ուղղությունները

Ոչ ֆորմալ զբաղվածության բարդ կառուցվածքը հաշվի առնելով՝ ԱՄԿ-ն կիրառում է ինտեգրված ծրագրման մոտեցում, որը հիմնված է Ֆորմալ տնտեսությանն անցման վերաբերյալ ԱՄԿ թիվ 204 հանձնարարականի վրա։ Դրա շրջանակում իրականացվում են հետևյալ գործողությունները՝

  • Ոչ ֆորմալացման կանխարգելում և ոչ ֆորմալ աշխատողների պաշտպանություն.
  • Տեղական տնտեսությունների խթանում՝ արտադրողական զբաղվածության ստեղծման համար.
  • Սոցիալական գործընկերների կարողությունների զարգացում և սոցիալական երկխոսության խթանում՝ տնտեսության ֆորմալացման նպատակով.
  • Քաղաքականության և իրավական կարգավորումների բարելավում:

Ծրագրի գործընկերները

  • ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
  • Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա (ՀԱՄԿ)
  • Հայաստանի գործատուների հանրապետական միություն (ՀԳՀՄ)

Թիրախային շահառուները

ԱՄԿ-ի եռակողմ գործընկերներ, աշխատող փախստականներ (Լեռնային Ղարաբաղից), ոչ ֆորմալ աշխատողներ (հատկապես կանայք), ոչ ֆորմալ ձեռնարկություններ, տարածքային մակարդակում տնտեսության պլանավորման պատասխանատուներ՝ Երևանում և Արարատի մարզում։

Related content

ԱՄԿ-ն աջակցում է Հայաստանում կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված hասարակական աշխատանքների ծրագրերի մշակմանը
3 members of the panel sit in front of the screen with mics in hand during the high-level discussion on public works programmes (PWP) on 5 February 2025 in Armenia

ԱՄԿ-ն աջակցում է Հայաստանում կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված hասարակական աշխատանքների ծրագրերի մշակմանը

ԱՄԿ-ն կոչ է անում խթանել աշխատաշուկայի ակտիվ քաղաքականությունը և զբաղվածության պետական ծառայությունների դերը՝ նախապատրաստվելով Հայաստանի...
A group of people sitting at tables

ԱՄԿ-ն կոչ է անում խթանել աշխատաշուկայի ակտիվ քաղաքականությունը և զբաղվածության պետական ծառայությունների դերը՝ նախապատրաստվելով Հայաստանի...