Manual
Ինչպե՞ս աջակցել աշխատանք փնտրողին․ Ձեռնարկ զբաղվածության և կարիերայի զարգացման խորհրդատուների համար
Այս ձեռնարկը զբաղվածության խորհրդատուների համար է: Ընդհանուր առմամբ, այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր մասնակցում են մասնագիտական ինտեգրման գործին` որպես զբաղվածության պետական ծառայության, ասոցիացիայի, զբաղվածության մասնավոր գործակալության կամ վերապատրաստուﬓեր անցկացնող կազմակերպության աշխատակից:
Աշխատանքի բնագավառն անընդհատ փոփոխվում է: Տնտեսությունները ստիպված են հարմարվել բնապահպանական, տեխնոլոգիական, ժողովրդագրական, քաղաքական և սոցիալական մարտահրավերներին: Ստեղծվում են նոր մասնագիտություններ, որոշներն անհետանում են։ Կարիերայում անցուﬓերը հաջողությամբ կառավարելու համար` աշխատանքային կյանքի տարբեր փուլերում մարդիկ խորհրդատվության և անգամ քոուչինգի կարիք են ունենում: Զբաղվածության ծառայությունները կարևորագույն դեր են կատարում այս անցուﬓերը դյուրացնելու և աշխատատեղերի առաջարկի ու պահանջարկի ﬕջև որպես ﬕջնորդ հանդես գալու հարցում:
Երկրների ճնշող ﬔծամասնության դեպքում չկան մասնագիտական ինտեգրման կամ զբաղվածության խորհրդատուի մասնագիտությունն ուսուցանող վերապատրաստման դասընթացներ: Ընդհանուր առմամբ, այս պաշտոնների թեկնածուներն ունենում են տարբեր ոլորտների մասնագիտական կրթություն և աշխատանքի առանձնահատկություններին ծանոթանում են բուն աշխատանքի ընթացքում: Լավագույն դեպքում նրանք մասնակցում են նոր պաշտոնի անցնելուց հետո նախատեսված վերապատրաստմանը, որն ուղղորդում է նրանց բուն աշխատանքի ընթացքում: Սակայն հաճախ նրանք այս մասնագիտությունը սովորում են առանց ավանդական ուսուցման ձևաչափերի` ընդաﬔնը դիտարկելով ավելի փորձառու գործընկերների գործելակերպերը:
Այս ձեռնարկի նպատակն է զբաղվածության խորհրդատուներին տրամադրել այնպիսի գիտելիքներ, որոնք կօգնեն հասկանալու զբաղվածության խորհրդատուի աշխատանքը գործնականում: Երեք փոխլրացնող մասերից կազմված այս ձեռնարկը խորհրդատուներին է տրամադրում աշխատանքի հայեցակարգային շրջանակը, ինչպես նաև ﬔթոդաբանական ու ﬕջավայրային տարրերի մասին տեղեկատվություն։
ԱՄԿ-ն, այսպիսով, հանդես է եկել ﬕ նախաձեռնությամբ, որի նպատակն էր մշակել և հրատարակել «Կառուցելով իմ աշխատանքային ապագան» վերնագրով գործնական ուղեցույցների մի շարք` ի աջակցություն «զբաղվածության խորհրդատուների»: Այս հրապարակուﬓերը ԱՄԿ կայքում հասանելի են անվճար, ﬕ քանի լեզուներով:
Additional details
Author(s)
- François Dumora
References
- ISBN Web PDF: 9789220420126
Relevant projects
ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ,...