ԱՄԿ ուղեցույցի տեղեկագիր

Ավելի շատ և ավելի լավ աշխատատեղերի ստեղծում Կայուն ձեռնարկություններն արդար անցման համար ներառումն Ազգային մակարդակում սահմանված գործողություններում

Այս տեղեկագիրը տրամադրում է ուղեցույց ԱՍԳ-ում արդար անցման համար կայուն ձեռնարկությունների ինտեգրման վերաբերյալ: Այն նախատեսված է կայուն ձեռնարկությունները խթանող մասնագետների, ինչպես նաև իրենց երկրների ԱՍԳ-ում ներգրավված կառավարությունների, աշխատողների ու գործատուների կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Ազգային մակարդակում սահմանված գործողություններն (ԱՍԳ) երկրների կողմից ստանձնած պարտավորություններ են՝ կլիմայի փոփոխությանն անդրադառնալու և Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար: ԱՍԳ-ն կարող է ծառայել և իբրև ազգային ներդրումային ծրագիր, և իբրև ազգային զարգացման ծրագիր՝ հաճախ թողնելով հետևանքներ ամբողջ տնտեսության վրա: Արդար անցման սկզբունքների ինտեգրումը ԱՍԳ-ում կլիմայական հավակնության իրականացման հիմնական խթանիչն է ու կայուն զարգացման շարժիչը:

Կայուն ձեռնարկությունների զարգացումը անհրաժեշտ է երկրների համար իրենց ԱՍԳ-ին հասնելու, արդար անցումը խթանելու և արժանապատիվ աշխատանքի հնարավորությունները մեծացնելու համար: Տարբեր տեսակի և չափի կայուն ձեռնարկությունները հանդես են գալիս որպես տնտեսական աճի և նորարարության շարժիչ ուժեր, առացքային են ավելի շատ և ավելի լավ աշխատատեղեր ստեղծելու համար և հիմնարար դեր ունեն դեպի կայուն և ներառական տնտեսությունների անցումը առաջ մղելու համար:

其他详细信息

作者

  • ԱՄԿ Կայուն ձեռնարկությունների, արտադրողականության և արդար անցման վարչություն