Ուսուցողական աշխատաժողով: «Հմտությունների զարգացման ռազմավարական նպատակների և արդյունավետության ցուցիչների համապատասխանեցումը միջազգային ՄՌԶ քաղաքականության առաջարկությունների և Մեծ քսանյակի (G20-ի) երկրների փորձի հետ»
Photos: Direct link to the event's album in Flickr
Աշխատաժողովը կկայանա «G20-ի ուսուցման ռազմավարության կիրառումը․ ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համագործակցություն» ծրագրի 1-ին անմիջական նպատակի ներքո, այն է բարելավել կառավարությունների և շահագրգիռ կողմերի կարողությունները հմտությունների զարգացման համակարգերի և ռազմավարությունների ազգային քաղաքականությունների վերլուծության, բարեփոխման և իրականացման գործում՝ վերհանված գերակայությունների համատեքստում։Սեմինարի նպատակն է ծանոթացնել մասնակիցներին միջազգային ՄՌԶ քաղաքականության գործիքակազմին և Մեծ քսանյակի երկրների փորձին, վերապատրաստել մասնակիցներին վերլուծելու հմտությունների զարգացման ռազմավարական նպատակները և արդյունավետության ցուցիչները, ինչպես նաև դրանց համապատասխանեցումը ԱՄԿ և ՄԱԿ-ի այլ գործակալությունների կողմից սահմանված միջազգային ՄՌԶ առաջարկությունների հետ։
Բովանդակությունը
Ծրագրի համապատասխան ամփոփիչ զեկույցը լուսաբանում է աշխատաժողովի ընթացքում ուսումնասիրության ենթակա թեմաները, անդրադառնալով հետևյալ հարցերին՝
- ՄՌԶ վերաբերյալ ԱՄԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկությունները և պահանջները; հմտությունների զարգացման քաղաքականությունների և ռազմավարությունների մասին ՄԱԿ-ի ԿԶՆ և Մեծ քսանյակի երկրների ուսուցման ռազմավարությունը
- ԱՄԿ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Համաշխարհային բանկի և Եվրոպական միության կողմից մշակված հմտությունների զարգացման նպատակները և ցուցիչները; վերլուծություն հմտությունների զարգացման ռազմավարական պլանավորման համար առաջարկված ցուցիչների օգտակարությունը
- Մեծ քսանյակի (G20) ընտրված երկրներում կիրառվող նպատակները, ցուցիչները և հմտությունների զարգացման ռազմավարությունները։
Մասնակիցները
Աշխատաժողովի ակնկալվող մասնակիցներն են շահառու երկրների՝ Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և կրթության նախարարությունների, սոցիալական գործընկերության կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:
Ակնկալվող արդյունքները
Նախատեսված է, որ աշխատաժողովի արդյունքում մասնակիցները կկարողանան՝
- Բարելավել Ծրագրի նպատակների, ակնկալվող արդյունքների և աշխատանքային գործընթացների մասին իրենց իրազեկվածությունը։
- Ծանոթանալ ԱՄԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ընդունված և ՄԱԿ-ի 2030-ի օրակարգում ընդգրկված միջազգային մարդկային ռեսուրսների զարգացման քաղաքականության գործիքակազմին և հմտությունների զարգացման և զբաղվածության ազգային ոլորտներում դրանց գործնական կիրառման հնարավորություններին։
- Ըմբռնել հմտությունների զարգացման ազգային ռազմավարական նպատակների և ցուցանիշների վերանայման և բարելավման կարևորությունը՝ Մեծ քսանյակի երկրների առաջատար փորձին համապատասխան։
- Համապատասխան երկրների պայմաններին համահունչ գնահատել հմտությունների զարգացման համակարգերի նորարարական կիրառելիության հնարավորությունները։
- Գնահատել առկա ազգային վիճակագրական տվյալների օգտագործման հնարավորությունը հմտությունների զարգացման համակարգի նոր ցուցիչները հաշվարկելու համար և իրականացնել կարիքների վերհանում՝ լրացուցիչ վիճակագրական հետազոտություններ անցկացնելու համար։
- Գալ համաձայնության՝ հմտությունների զարգացման ռազմավարական ուղղությունների և մասնագիտական կրթության և ուսուցման մեջ ընդգրկվածության պլանավորման և մշտադիտարկման, հմտությունների զարգացման հավասար հնարավորությունների և մատչելիության համապատասխան ցուցիչների վերաբերյալ, նպատակ ունենալով, առանձին վերցրած երկրներում առաջարկել կիրառել հստակ սահմանված ցուցիչներ:
- Ներկայացնել առաջարկներ ընտրված երկրում Ծրագրի շրջանակներում պիլոտային նախաձեռնության մեկնարկի մասին, նպատակ ունենալով, հմտությունների զարգացման համակարգի ռազմավարական նպատակների և ցուցիչների համապատասխանեցումը միջազգային պահանջներին և առկա փորձին: