Հորդանանում սոցիալական գործընկերները քննարկում են ոլորտային հմտությունների կառավարման ռազմավարությունները

Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարությունը նպատակ ունի բարձրացնել կրթության և ուսուցման արդյունքների համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջարկին և զարգացնել ՏՄԿՈՒ ոլորտում աշխատող մասնագետների կարողությունները, որոնք ընդգրկված են ազգային և ոլորտային հմտությունների զարգացման համակարգերի կայացման մեջ։

Press release | Amman, Jordan | 09 April 2018
Հորդանանի Աշխատանքի նախարար Սամիր Մուրադի մասնկացությամբ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) 2018 թ․ ապրիլի 4-5-ը անցկացրեց «Ոլորտային ՏՄԿՈՒ համակարգերի կառավարում» խարագրով աշխատաժողով՝ Ռուսաստանի Դաշնության և ԱՄԿ միջև համագործակցային ծրագրի ներքո, որն ուղված է Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրառմանը։ Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարությունը նպատակ ունի բարձրացնել կրթության և ուսուցման արդյունքների համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջարկին և զարգացնել ՏՄԿՈՒ ոլորտում աշխատող մասնագետների կարողությունները, որոնք ներգրավված են ազգային և ոլորտային հմտությունների զարգացման համակարգերի մշակման մեջ։

2018-2019 թթ․ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ծրագիրը կկենտրոնանա վեց արդյունաբերական ոլորտների վրա՝ հագուստի, փայտի և կահույքի արտադրություն, տպագրություն և փաթեթավորում, քիմիա և դեղագործություն, ինչպես նաև սննդամթերքի վերամշակում և խմիչք: Որպես առաջին քայլ, ԱՄԿ-ը Աշխատանքի նախարարության, Հորդանանի Արդյունաբերական պալատի և Հորդանանի Արհեստակցական միությունների ֆեդերացիայի հետ համատեղ կտրամադրի խորհրդատվություն ոլորտային հմտությունների կառավարման համակարգի զարգացման և համապատասխան շահագրգիռ կողմերի միջև ՏՄԿՈՒ ոլորտի վերաբերյալ սոցիալական երկխոսության խթանման մասին։ Այս համագործակցությամբ ԱՄԿ-ը նպատակ ունի բարելավել կառավարության դերակատարների և այլ շահագրգիռ կողմերի կարողությունները՝ ազգային քաղաքականություններն ու ռազմավարությունները իրականացնելու համար սահմանված առաջնայնությունների համաձայն:

Աշխատաժողովը, որը տեղի ունեցավ թագավոր Հուսեյն Բին Թալալի Բիզնես կենտրոնում, քննարկում ծավալեց եռակողմ գործընկերի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների միջև։ Աշխատաժողովի ընթացքում Աշխատանքի նախարարության Գլխավոր քարտուղար Հանի Խլաիֆաթը կարևորեց ՏՄԿՈՒ ոլորտի կառավարման բարելավման և պետական-մասնավոր գործընկերության ստեղծման անհրաժեշտությունը, որպեսզի մասնավոր հատվածը առաջնորդի երկրի ՏՄԿՈՒ ոլորտի ամրապնդման գործընթացը և նպաստի գործազրկության բարձր մակարդակի նվազեցմանը: Գլխավոր քարտուղարը նաև հույս հայտնեց, որ աշխատաժողովի արդյունքները կնպաստեն այնպիսի համակարգի ստեղծմանը, որը ՏՄԿՈՒ ոլորտին հնարավորություն կտա ապահովել աշխատաշուկան հմուտ և մոտիվացված աշխատուժով:

Հորդանանի Արդյունաբերական պալատի նախագահ Ադնան Աբու Ռահեբը կարևորեց արդյունաբերության հիմնարար դերը տնտեսական աճի խթանման և երկրի սոցիալական զարգացման նպատակներին հասնելու գործում։ Նա նշեց, որ արդյունաբերական ոլորտը տնտեսության կողմից ստեղծված աշխատատեղերի 15 տոկոսն է կազմում, սակայն, այն դեռևս զգալի խնդիրների է բախվում Հորդանանի երիտասարդության պահանջված հմտությունների առումով։ Այս համատեքստում Հորդանանում ՌԴ դեսպանատան նախարար-խորհրդատու պարոն Օլեգ Լևինը աշխատաժողովի ընթացքում նշեց, որ Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրառումը ենթադրում է դինամիկ լուծումների ներկայացում ուղված երկրում առկա հմտությունների և աշխատաշուկայի պահանջարիկի միջև անհամապատասխանեցման նվազեցմանը՝ մասնավոր հատվածի առաջնորդությամբ։

Հորդանանի ԱՄԿ համակարգող պարոն Պատրիկ Դարուն ասաց, որ աշխատաժողովի նպատակն է ազգային մակարդակով մշակել ոլորտային հմտությունների կառավարման հստակ մոդել: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին հաջողված միջազգային փորձի մի քանի օրինակներ` նպատակ ունենալով հնարավորություն տալ աշխատաժողովի մասնակիցներին մշակել Հորդանանին համահունչ ոլորտային հմտությունների կառավարման մոդել: Վերջում մասնակիցները հանդես եկան գործնական առաջարկություններով, որոնք կնպաստեն ոլորտի հմտությունների կառավարման համակարգի ստեղծմանը՝ 2016-2025 թթ. Ազգային մարդկային ռեսուրսների զարգացման ռազմավարության իրականացումը դյուրացնելու համար: