ԱՄԿ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության հետ, նպատակ ունենալով աջակցել Հորդանանի ջանքերին ուղված երկրում ՏՄԿՈՒ համակարգի բարելավմանը

«Հմտություններ առևտրի և տնտեսական դիվերսիֆիկացիայի համար» (STED) երկօրյա աշխատաժողովը տեղի ունեցավ Ամմանում /Հորդանան/ «Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրառումը՝ ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համագործակցություն» ծրագրի (2-րդ փուլ) շրջանակներում։ Աշխատաժողովը նախանշեց ծրագրի մեկնարկը Հորդանանում:

Press release | Amman, Jordan | 11 December 2017
Մամլո հաղորդագրություն | Ամման, Հորդանան | Դեկտեմբերի 11-ը 2017թ․

Ամման (ԱՄԿ նորություն) Հորդանանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Բորիս Բոլոտինը ողջունեց Ամմանի ԱՄԿ Առևտրի և տնտեսական դիվերսիֆիկացիայի (STED) աշխատաժաղովի մասնակիցներին: Աշխատաժողովը առաջին միջացառումն է, որը անցկացվում է երկրում «Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրառումը՝ ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համագործակցություն» ծրագրի (2-րդ փուլ) շրջանակներում։

Դեսպանը իր բացման խոսքում նշեց, որ թեև բոլոր երկրները հարուստ են տարբեր բնական պաշարներով, սակայն կայուն տնտեսական և սոցիալական զարգացման երաշխիքի կարևորագույն ռեսուրսը՝ մարդկային ներուժն է: Հորդանանի աշխատաշուկայի առկա իրավիճակին հղում կատարելով, դեսպանը ընդգծեց միջազգային համագործակցության ընդլայնման կարևորությունը և միջազգային հանրության սկզբունքային դերակատարությունը Հորդանանին աջակցելու և աշխատելու խաղաղության և կայունության ուղղությամբ, հատկապես մեծացնելով իր ջանքերը տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում։

Աշխատաժողովին մասնակցեցին եռակողմ գործընկերներ, ՏՄԿՈՒ հաստատությունների ղեկավարներ, արդյունաբերության ոլորտի մասնագետներ, միջազգային զարգացման գործակալությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր, որոնք ունենալով դրական արդյունքներ ակտիվորեն ընդգրկված են աշխատանքային խմբերի գործնական քննարկումներին։ Աշխատաժողովի նպատակն էր ընդլայնել շահագրգիռ կողմերի գիտելիքները կառուցվածքային մոտեցումների կիրառման, ապագա հմտությունների հայտնաբերման, կանխատեսման և պլանավորման վերաբերյալ, մասնավորապես Հորդանանում արտահանման զգալի ներուժ ունեցող ոլորտներում, ինչպիսին են հագուստի, փայտի և կահույքի, քիմիական նյութերի արտադրությունները, տպագրությունը և փաթեթավորումը, նպատակ ունենալով բարելավել տնտեսական և արժանապատիվ աշխատանքի արդյունքները, STED մեթոդաբանության կիրառման միջոցով:

Երկօրյա միջոցառումը շահել էր նաև Մոսկվայի ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցի ներկայացուցիչների մասնակցությունից, որոնք ՏՄԿՈՒ հաստատությունների վարչական անձնակազմի ուսուցման համար ներկայացրեցին նորարարական ծրագրային գործիք՝ համացանցային համակարգչային սիմուլյատոր։

Համակարգչային սիմուլյատորը կրկնօրինակում է ՏՄԿՈՒ հաստատության իրական գործունեությունը ավելի քան 500 գործողություններով և 200 որոշումներով ներկառուցված մոդելի մեջ։ Սիմուլյատորը մշակվեց ծրագրի 1-ին փուլում և լրամշակվում է ծրագրի 2-րդ փուլում:

Աշխատաժողովին նախորդեց ծրագրի եռակողմ Ազգային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը, որը անցկացվեց Աշխատանքի նախարարությունում 2017 թ. դեկտեմբերի 4-ին և նախանշեց ծրագրի պաշտոնական մեկնարկը։
Հորդանանում ԱՄԿ գրասենյակը Ժնևի ծրագրի թիմի տեխնիկական աջակցությամբ կշարունակի ակտիվորեն ներգրավվել և համագործակցել եռակողմ գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ, աջակցելով կանանց և տղամարդկանց համար արժանապատիվ աշխատանքին ուղված ծրագրի միջոցառումների իրականացմանը։