«ՄԵԾ ՔՍԱՆՅԱԿԻ (G20) ՈՒՍՈՒՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ. ԱՄԿ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ 2րդ ՓՈՒԼ
-
ԱՄԿ-ը և Ռուսաստանի Դաշնությունը քննարկում են «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառում» ծրագրի երկրորդ փուլը
Հմտությունների զարգացման ոլորտում ընդգրկված ԱՄԿ ներկայացուցիչները, կրթության և գիտության, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաները, գործատուների և աշխատողների կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում՝ քննարկելու ծրագրի երկրորդ փուլը, որը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և ԱՄԿ-ի շարունակական արձագանքը աջակցելու Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառմանը։
-
Ինչպես են ազդում մեր կյանքի վրա հմտությունների զարգացման համակարգերը, քաղաքականությունները և ռազմավարությունները
G20TS ծրագիրը ղեկավարվելով «G20 ուսուցման ռազմավարություն: հմուտ աշխատուժ հզոր, կայուն և հավասարակշռված աճի համար» ընդունում է, որ տեղական արտադրության ապրանքների և ծառայությունների որակը և քանակը, ինչպես նաև արտահանման շուկաներում երկրների մրցունակությունը սերտորեն կապված են աշխատուժի հմտությունների հասանելի հնարավորությունների ձեռք բերման, պահպանման և բարելավման հետ։
-
ԱՄԿ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության հետ, նպատակ ունենալով աջակցել Հորդանանի ջանքերին ուղված երկրում ՏՄԿՈՒ համակարգի բարելավմանը
«Հմտություններ առևտրի և տնտեսական դիվերսիֆիկացիայի համար» (STED) երկօրյա աշխատաժողովը տեղի ունեցավ Ամմանում /Հորդանան/ «Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրառումը՝ ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համագործակցություն» ծրագրի (2-րդ փուլ) շրջանակներում։ Աշխատաժողովը նախանշեց ծրագրի մեկնարկը Հորդանանում:
-
«Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն (2-րդ փուլ)» ծրագրի ազգային կառավարման խորհրդի անդրանիկ նիստը Վիետնամում
Վիետնամի Աշխատանքի, հաշմանդամների և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՀՍՀՆ), Մասնագիտական կրթության և ուսուցման գործակալությունը խթանում են ԱՄԿ իդեմս ՌԴ կողմից ֆինանսավորվող «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն (2-րդ փուլ)» ծրագրի հետ համագործակցությունը:
What's new
-
Հայաստան՝ հմտությունների զարգացման ռազմավարական պլանավորման ժամանակակից միտումներին ընդառաջ
ԱՄԿ «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն» ծրագրի (2-րդ փուլ) շրջանակներում Հայաստանում տեղի ունեցավ «ՏՄԿՈւ ռազմավարական նպատակների և արդյունքների ցուցանիշների համապատասխանեցումը Մարդկային ռեսուրսների զարգացման (ՄՌԶ) միջազգային քաղաքականության գործիքներին» թեմայով գիտելիքի փոխանակման աշխատաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին Ծրագրի ներքո իրականացված փորձնական ենթածրագրի արդյունքները։
-
G20TS Armenia
Հայաստանը մեկնարկեց Հմտությունների զարգացմանն ուղղված պիլոտային ծրագիր
«Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն» Ծրագիրը (2-րդ փուլ) ՀՀ-ում համախմբել է պետական մարմինների պաշտոնյաներին, ԱՄԿ-ի սոցիալական գործընկերներին, ՆՄԿՈՒ հաստատությունների, ինչպես նաև գործնական համայնքի ներկայացուցիչներին, նպատակ ունենալով ներդաշնակեցնել ազգաին Հմտությունների զարգացման ռազմավարությունը և համապատասխան ցուցանիշները Մարդկային ռեսուրսների զարգացման միջազգային քաղաքականության առաջարկություններին և առաջատար փորձի պահանջներին:
-
G20TS Armenia
Հայաստանը մեկնարկեց հմտությունների զարգացման կառավարման առաջին աշխատաժողովը
ԱՄԿ «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ և ՌԴ գործընկերություն» ծրագրի (2րդ փուլ) շրջանակներում տեղի ունեցած աշխատաժողովը առաջին է կարողությունների զարգացման միջոցառումների շարքում, որն ուղղված է Հայաստանում հմտությունների զարգացման կառավարման ոլորտում ազգային կարողությունների հզորացմանը:
-
G20TS Sub-regional
Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ռուսաստանի Դաշնությունն ամրապնդում են hմտությունների զարգացման ռազմավարական նպատակների և ցուցանիշների ձևակերպման իրենց կարողությունները
«Մեծ քսանյակի (G20-ի) ուսուցման ռազմավարության կիրառումը․ ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համագործակցություն» ծրագրի հովանու ներքո Ռուսաստանը հյուրընկալել է միջտարածաշրջանային աշխատաժողով հետևյալ թեմայով՝ «Հմտությունների զարգացման ռազմավարական նպատակների և կատարողականի ցուցանիշների համապատասխանեցումը միջազգային ՄՌԶ քաղաքականության առաջարկություններին և Մեծ քսանյակի երկրների փորձին»։ Աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի Դաշնության 6 մարզերի 35 կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Համաշխարհային բանկի և UNESCO-UNEVOC կազմակերպության փորձագետներ։
-
G20TS Jordan
Հորդանանում սոցիալական գործընկերները քննարկում են ոլորտային հմտությունների կառավարման ռազմավարությունները
Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարությունը նպատակ ունի բարձրացնել կրթության և ուսուցման արդյունքների համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջարկին և զարգացնել ՏՄԿՈՒ ոլորտում աշխատող մասնագետների կարողությունները, որոնք ընդգրկված են ազգային և ոլորտային հմտությունների զարգացման համակարգերի կայացման մեջ։
-
G20TS Armenia
Կլոր սեղան՝ հմտությունների զարգացման ռազմավարական նպատակների և ցուցանիշների համապատասխանեցում միջազգային Մարդկային ռեսուրսների զարգացման (ՄՌԶ) քաղաքականությանը և փորձին
-
G20TS Jordan
ԱՄԿ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության հետ, նպատակ ունենալով աջակցել Հորդանանի ջանքերին ուղված երկրում ՏՄԿՈՒ համակարգի բարելավմանը
«Հմտություններ առևտրի և տնտեսական դիվերսիֆիկացիայի համար» (STED) երկօրյա աշխատաժողովը տեղի ունեցավ Ամմանում /Հորդանան/ «Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրառումը՝ ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համագործակցություն» ծրագրի (2-րդ փուլ) շրջանակներում։ Աշխատաժողովը նախանշեց ծրագրի մեկնարկը Հորդանանում:
Միջոցառումներ
-
Ուսուցողական աշխատաժողով: «Հմտությունների զարգացման ռազմավարական նպատակների և արդյունավետության ցուցիչների համապատասխանեցումը միջազգային ՄՌԶ քաղաքականության առաջարկությունների և Մեծ քսանյակի (G20-ի) երկրների փորձի հետ»
Աշխատաժողովը կկայանա «G20-ի ուսուցման ռազմավարության կիրառումը․ ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համագործակցություն» ծրագրի 1-ին անմիջական նպատակի ներքո, այն է բարելավել կառավարությունների և շահագրգիռ կողմերի կարողությունները հմտությունների զարգացման համակարգերի և ռազմավարությունների ազգային քաղաքականությունների վերլուծության, բարեփոխման և իրականացման գործում՝ վերհանված գերակայությունների համատեքստում։
Ծրագրի ակնարկ
Ծրագրի հիմնական ուղվածությունն է համապատասխան ազգային կադրերի ուսուցումը և վերապատրաստումը՝ Ծրագրի օժանդակությամբ շահառու երկրների ազգային և ոլորտային հմտությունների զարգացման համակարգերը քննադատաբար վերլուծելու և բարելավելու նպատակով:
Ծրագրի բովանդակությունը
Ծրագրի 2-րդ փուլը մշակվել է 1-ին փուլի արդյունքների և քաղված դասերի հիման վրա, ամբողջությամբ հաշվի առնելով Ծրագրի 1-ին փուլի համար կատարված անկախ գնահատման առաջարկները, որոնք, մասնավորապես պնդում էին ապահովելու շահառու երկրների բոլոր հիմնական կողմերի ներգրավվածությունը Ծրագրի մշակման մեջ:Շահառու երկրների hմտությունների զարգացման կարիքները վերհանվել են Ծրագրի մշակողների կոցմից յուրաքանչյուր երկրում տեխնիկական քննարկումների ընթացքում:
Ծրագրի նպատակները, միջոցառումները և սպասվելիք արդյունքները սահմանվել են Ծրագրային փաստթղտում հավասարակշռված կերպով՝ յուրաքանչյուր երկրում, արտացոլելով կառավարությունների, գործատուների և աշխատողների կազմակերպությունների տարբեր շահերը:
Մանրամասնորեն ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունում Ծրագրի բաղադրիչը իրականացնող Սկոլկովո Գործակալի ընտրությունը:
Ծրագրի նպատակները
Ծրագիրը ավարտելուն պես ակնկալվում է՝
- Բարելավել կառավարությունների և շահագրգիռ կողմերի կարողությունը ազգային ուսուցման քաղաքականությունների, համակարգերի ու ռազմավարությունների վերանայման, բարեփոխման ու իրականացման գործում՝ վերհանված գերակայությունների համաձայն:
- Կարողությունների զարգացման միջոցով տնտեսության ճյուղերում ուժեղացնել հմտությունների ուսուցման համակարգերը՝ հնարավոր դարձնելու մասնագիտական չափորոշիչների, որակավորումների, կարողությունների վրա հիմնված վերապատրաստման ծրագրերի և գնահատման գործիքների մշակումն ու կիրառկումը:
- Բարելավել և կիրառկել համակարգչային ուսուցման ծրագրեր Ռուսաստանի Դաշնության հինգ մարզերի ու ընտրված ոլորտների և Սկոլկովո կառավարման դպրոցի (SKOLKOVO) կողմից ընտրված շահառու երկրների ՏՄԿՈՒ հաստատությունների համար:
Ծրագրի թիրախները
- Ազգային հմտությունների զարգացման քաղաքականությունների ու ռազմավարությունների և համապատասխան կատարողականի ցուցանիշների համապատասխանեցում միջազգային Մարդկային ռեսուրսենրի զարգացման քաղաքականության գործիքների և ՄԱԿի 2030 Կայուն Զարգացման Նպատակների պահանջներին:
- Հմուտ աշխատուժի պահանջարկի վերլուծություն և ՏՄԿՈՒ հաստատություներում ընդգրկման պլանավորում:
- Ազգային և ոլորտային ՏՄԿՈՒ համակարգի կառավարման ներկայացում կամ բարելավում:
- Մասնագիտական կողմնորոշման արդյունավետ համակարգի մշակում և կիրառում:
- Մասնագիտական չափորոշիչների, որակավորումների և հմտությունների վրա հիմնված ուսուցման ծրագրերի և հմտություների գնահատման գործիքների մշակում:
- ՏՄԿՈՒ ոլորտում Պետական մասնավոր համագործակցության հիմնում (Վիետնամ):
- Հմտությունների տեխնոլոգիական կանխատեսումների մեթոդաբանության մշակում և կիրառկում:
- ՏՄԿՈՒ հաստատությունների վարչական անձնակազմի ուսուցման ծրագրի մշակում և կիրառկում (Սկոլկովո բաղադրիչ):