Applying the G20 Training Strategy in Armenia (Phase 2)

Հայաստան՝ հմտությունների զարգացման ռազմավարական պլանավորման ժամանակակից միտումներին ընդառաջ

ԱՄԿ «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն» ծրագրի (2-րդ փուլ) շրջանակներում Հայաստանում տեղի ունեցավ «ՏՄԿՈւ ռազմավարական նպատակների և արդյունքների ցուցանիշների համապատասխանեցումը Մարդկային ռեսուրսների զարգացման (ՄՌԶ) միջազգային քաղաքականության գործիքներին» թեմայով գիտելիքի փոխանակման աշխատաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին Ծրագրի ներքո իրականացված փորձնական ենթածրագրի արդյունքները։

Article | Yerevan, Armenia | 19 November 2019
Փորձնական ենթածրագրի արդյունքում մշակվել է ՆՄԿՈւ հնգամյա ռազմավարական ծրագիրը, որի մեջ ներառվել են ռազմավարական նոր նպատակներ և համապատասխան ցուցանիշներ, ինչպես նաև կանխատեսվող ցուցանիշներին հասնելու գործողությունների պլանը։
Մեկնարակային ծրագրին նվիրված աշխատաժողովը նպատակ ուներ համապատասխանեցնել ՆՄԿՈՒ ռազմավարական նպատակները և արդյունքների ցուցանիշները Մարդկային ռեսուրսների զարգացման (ՄՌԶ) միջազգային քաղաքականության գործիքներին: Այն անցկացվել է ԱՄԿ «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն» (2-րդ փուլ) ծրագրի ներքո։

Ամփոփիչ աշխատաժողովի ընթացքում, փորձնական ծրագրի արդյունքները ներկայացվեցին 60 մասնակիցներին, այդ թվում ՀՀ պետական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներին, գործատուների և աշխատողների կազմակերպությունների ներկայացուցիչներին, ԱՄԿ-ի Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի, ԱՄԿ մայր գրասենյակի, դոնոր համայնքի բարձրաստիճան ներկայացուցիչներին, ինչպես նաև կրթության, զբաղվածության և աշխատաշուկայի խնդիրներով զբաղվող Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի փորձագետներին։

Փորձնական ծրագրի հիմնական նպատակն էր պետական մարմինների աշխատակիցների և սոցիալական գործընկերների կարողությունների հզորացումը վերլուծելու և բարեփոխելու ՆՄԿՈւ համակարգը՝ համարժեք ազգային նպատակները և պլանավորման գործընթացները ԱՄԿ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներին և առաջարկություններին, ՄԱԿ-ի 2030թ. ԿԶՆ-երի օրակարգին, Եվրոպական միության քաղաքականությանն ու Մեծ քսանյակի երկրների լավագույն փորձին ավելի լավ համապատասխանեցնելու միջոցով։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը միջոցառման մասնակիցներին ողջունելիս նշեց, որ «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն» ծրագիրը հնարավորություն է տվել Հայաստանին ՆՄԿՈՒ ռազմավարական պլանավորումն իրականացնել էլ ավելի համապարփակ: Տիկին Անափիոսյանը նշեց՝ «Մենք փորձում ենք մեր ազգային առանձնահատկությունները համադրել միջազգային զարգացման միտումներին»։

Փորձնական ծրագրի արդյունքում մշակվել է ՆՄԿՈւ հնգամյա ռազմավարական ծրագիրը, որի մեջ ներառվել են նոր ռազմավարական նպատակները և համապատասխան ցուցանիշները, ինչպես նաև կանխատեսվող ցուցանիշներին հասնելու համար գործողությունների պլանը։ Փորձնական ծրագիրը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով 2018թ. օգոստոսին ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից։ Այն կազմված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, գործատուների և աշխատողների կազմակերպությունների, ՆՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի, Ուսուցման ազգային հիմնադրամի, Ազգային վիճակագրական կոմիտեի և ՆՄԿՈւ հաստատությունների ներկայացուցիչներից։ Արդյունքում փորձագետների, մասնագետների և գործընկերների մի մեծ խումբ ընդգրկվեց ՆՄԿՈՒ ռազմավարական պլանավորման մեջ և հնարավորություն ունեցավ ուսումնասիրել, մեկնաբանել և գործնականում կիրառել այդ ոլորտում Մեծ քսանյակի երկրների լավագույն փորձը։

Ողջույնի խոսքում, ԱՄԿ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի զբաղվածության ավագ մասնագետ Մ. Պուշկինը նշեց, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն» ծրագիրը իր ավանդն ունի երկրի զարգացման մեջ: Միևնույն ժամանակ, նա շեշտեց եռակողմ սոցիալական գործընկերության դերը ծրագրի իրականացման մեջ՝ ծրագրի կառավարման կառուցվածքում, տեխնիկական աշխատանքային խմբերում, հմտությունների զարգացման վերաբերյալ խորհրդատվություններ և առաջարկներ տրամադրման հարցում՝ սոցիալական գործընկերների մասնակցության միջոցով: Պարոն Պուշկինն ընդգծեց, որ ծրագրի շրջանակում միայն սոցիալական երկխոսության միջոցով է հնարավոր հասնել կայուն արդյունքների:

Սոցիալական գործընկերության դերը կարևորեց նաև Բ. Խարատյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Դաշնությանը՝ երկրում հմտությունների զարգացմանն աջակցելու համար: Նա նաև իր երախտագիտություննը հայտնեց ԱՄԿ-ի մոսկովյան գրասենյակին, ինչպես նաև ԱՄԿ-ի հայաստանյան աշխատակիցներին, որոնք, ինպես նա նշեց, մշտապես նպաստում են ազգային մակարդակով սոցիալական երկխոսության ամրապնդմանը: Պարոն Խարատյանը շնորհավորեց նաև ԱՄԿ-ին 100-ամյակի կապակցությամբ և աշխատաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք:

Ներկայումս, Հայաստանում մշակվում են մինչև 2025թ. Կրթության և 2019-2023 թթ․ Զբաղվածության ռազմավարությունները։ 2019-2023թթ. ՆՄԿՈՒ առաջարկվող ռազմավարական նպատակներն ու արդյունքների ցուցանիշները արտացոլում են Մեծ քսանյակի երկրների առաջատար փորձը հմտությունների զարգացման ոլորտում, միևնույն ժամանակ համահունչ են կրթության մասին ազգային տեսլականին ու Զբաղվածության ռազմավարության նախագծերին։ Ռազմավարական պլանի հիմքում դրվում է մարդակենտրոն մոտեցումը` ուղղված մարդկանց գիտելիքների և հմտությունների ներդրմանը, սոցիալական երկխոսության սկզբունքների ներքո ստեղծելով արդյունավետ զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար։

Փորձնական ծրագիրը, որը Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ իրականացվել է ԱՄԿ G20ՈւՌ ծրագրի կողմից, զգալի ներդրում է ունեցել ազգային մակարդակում հմտությունների և զբաղվածության ոլորտների քաղաքականության փաստաթղթերը Մարդկային ռեսուրսների զարգացման (ՄՌԶ) միջազգային քաղաքականության գործիքներին համահունչ դարձնելու հարցում։