Կլոր սեղան՝ հմտությունների զարգացման ռազմավարական նպատակների և ցուցանիշների համապատասխանեցում միջազգային Մարդկային ռեսուրսների զարգացման (ՄՌԶ) քաղաքականությանը և փորձին

News | 02 February 2018
Երևան, Հայաստան - «Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն» Ծրագիրը կազմակերպել է կլոր սեղան նվիրված «Հմտությունների զարգացման ռազմավարական նպատակների և ցուցանիշների համապատասխանեցում միջազգային ՄՌԶ քաղաքականության առաջարկներին և փորձին» ամփոփիչ տեխնիկական զեկույցի քննարկմանը և հմտությունների զարգացման համակարգի ռազմավարական պլանավորման և մշտադիտարկման բարելավմանն ուղված հնարավոր ուղղությունների բացահայտմանը: Կլոր սեղանը վարել է տիկին Շամամ Հարությունյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, Ծրագրի կառավարման հանձնաժողովի նախագահ։

Կլոր սեղանին մասնակցեցին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում ԱՄԿ-ի սոցիալական գործընկերներներ և հմտությունների զարգացման համակարգի փորձագետներ։

Կլոր սեղանը դասվում է Ծրագրի շրջանակներում շարունակաբար կազմակերպվող միջացառումների շարքին և նպատակ ունի ազգային մակարդակում բարելավել ՀՀ հմտությունների համակարգի ռազմավարական թիրախավորումը և կատարողականի գնահատումը։