Applying the G20 Training Strategy in Viet Nam (Phase 2)

«Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն (2-րդ փուլ)» ծրագրի ազգային կառավարման խորհրդի անդրանիկ նիստը Վիետնամում

Վիետնամի Աշխատանքի, հաշմանդամների և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՀՍՀՆ), Մասնագիտական կրթության և ուսուցման գործակալությունը խթանում են ԱՄԿ իդեմս ՌԴ կողմից ֆինանսավորվող «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն (2-րդ փուլ)» ծրագրի հետ համագործակցությունը:


ՀԱՆՈՅ (ԱՄԿ նորություններ) – «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն (2-րդ փուլ)» ծրագիրի ազգային կառավարման խորհրդի (ԾԱԿԽ) անդրանիկ նիստը հյուրընկալվեց Մասնագիտական կրթության և ուսուցման գործակալության (ՄԿՈւՏ) կողմից Վիետնամի մայրաքաղաք Հանոյում։

Հանդիպումը բացեց ՄԿՈւՏ գլխավոր տնօրեն Նգույեն Հոնգ Մինը, որն ընդգծեց, որ հմտությունները տնտեսության ներառական աճի կարևորագույն գործոններից մեկն են, և որ վիետնամական աշխատաշուկայի զարգացող կարիքները կրթության հետ փոխկապակցելն էական դեր ունի՝ խթանելու Կառավարության տնտեսական և սոցիալական զարգացման ջանքերը։

«ԱՄԿ-ի համար մեծ պատիվ է նպաստել բոլոր կանանց և տղամարդկանց համար արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ տարվող Վիետնամի ազգային ջանքերին», նշեց Վիետնամում ԱՄԿ տնօրեն Չանգ-Հի Լին։ Նա նաև վերահաստատեց ԱՄԿ հանձնառությունը՝ աշխատելու կառավարության, աշխատավորների և գործատուների կազմակերպությունների հետ՝ Մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխմանն ու բարելավմանն ուղղված Վիետնամի կառավարության ռազմավարության իրականացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում ՄԿՈւՏ-ը և ԱՄԿ-ն ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր (ՓՀ)՝ ուղղված համագործակցության ամրապնդմանը։ Սույն համագործակցության շրջանակներում ՄԿՈւՏ-ը ստանձնել է Ծրագրի ազգային կառավարման խորհրդի (ԾԱԿԽ) համակարգման և ծրագրի համապատասխան տեխնիկական աշխատանքային խմբերի առաջնորդման դերը։

ՓՀ ստորագրման արարողությունից հետո, Ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու ՉեզարԴրագուտանը ներկայացրեց Ծրագրի հիմնական նպատակներն ու բաղադրիչները։ Նա ընդգծեց, որ ԾԱԿԽ ազգային գործունեության մի մասն է և գործընկերներին հրավիրեց ընդգրկվելու ազգային երկխոսության մեջ՝ նպատակ ունենալով ուղղորդել երկրում Ծրագրի իրականացումը։

ԱՄԿ ներկայացումից հետո, Վիետնամի մասնագիտական ուսուցման հավատարմագրման գործակալության տնօրեն Ֆամ Վու Քուո Բինը ներկայացրեց Վիետնամի Մասնագիտական ուսուցման համակարգը և 2016-20թթ զարգացման ծրագիրը և ընդգծեց, որ ՄԿՈւՏ և ԱՄԿ-ի միչև նոր համագործակցությունը կարող է նպաստել նշված ծրագրի իրագործմանը։

Ծրագիրը, լինելով Ռուսաստանի Դաշնության և ԱՄԿ շարունակական աջակցությունը մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարությունը շահառու երկրներում (Հայաստան, Հորդանան, Ղրղզստան, Տաջիկստան, Վիետնամ և ՌԴ 5 մարզեր ) կիրառելու համար, հասցեագրում է մի շարք մարտահրավերներ, որոնք առկա են այդ երկրների ՏՄԿՈւ համակարգերում՝ քաղաքականության և ինստիտուցիոնալ մակարդակներում։

Քննարկված Ծրագրի վերջնական արդյունքներից են ուսուցման ծրագրի մշակման համար հանրային-մասնավոր գործընկերությունների ստեղծումը, ոլորտային շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացումը՝ մասնագիտական չափորոշիչների, որակավորումների և հմտությունների գնահատման գործիքների մշակման համար, ինչպես նաև ԱՄԿ-ի արդիականացված՝ Հմտություններ առևտրի և տնտեսական դիվերսիֆիկացման համար (ՀԱՏԴՀ) մեթոդաբանության կիրառմանն ուղղված կարողությունների ստեղծումը:

ԾԱԿԽ-ը հաջորդեց եռօրյա ԱՏԴՀ աշխատանքային հանդիպումը Հայ Ֆոնգ քաղաքում։ Այն կազմակերպել էր ՄԿՈւՏ-ը՝ ԱՄԿ տեխնիկական աջակցությամբ։