Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ռուսաստանի Դաշնությունն ամրապնդում են hմտությունների զարգացման ռազմավարական նպատակների և ցուցանիշների ձևակերպման իրենց կարողությունները

«Մեծ քսանյակի (G20-ի) ուսուցման ռազմավարության կիրառումը․ ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համագործակցություն» ծրագրի հովանու ներքո Ռուսաստանը հյուրընկալել է միջտարածաշրջանային աշխատաժողով հետևյալ թեմայով՝ «Հմտությունների զարգացման ռազմավարական նպատակների և կատարողականի ցուցանիշների համապատասխանեցումը միջազգային ՄՌԶ քաղաքականության առաջարկություններին և Մեծ քսանյակի երկրների փորձին»։ Աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի Դաշնության 6 մարզերի 35 կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Համաշխարհային բանկի և UNESCO-UNEVOC կազմակերպության փորձագետներ։

Article | 16 March 2018

Մոսկվա (ԱՄԿ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ) «Հմտությունների զարգացման ռազմավարական նպատակների և կատարողականի ցուցանիշների համապատասխանեցումը միջազգային ՄՌԶ քաղաքականության առաջարկություններին և Մեծ քսանյակի (G20-ի) երկրների փորձին» թեմայով երկօրյա միջտարածաշրջանային աշխատաժողովը մարտի 27-28-ին Մոսկվայում հյուրընկալել է Ռուսաստանը՝ «Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրառումը․ ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համագործակցություն» ծրագրի հովանու ներքո։

Աշխատաժողովին ներկա են գտնվել քաղաքականություն մշակողներ և փորձագետներ պետական ատյաններից, կրթության և ուսուցման գործակալություններից, գործատուների կազմակերպությունների և արհմիությունների ներկայացուցիչներ Ծրագրին մասնակցող շահառու երկրներից՝ Հայաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ռուսաստանի Դաշնությունից։ Աշխատաժողովն իրենց ներկայությամբ պատվեցին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ փոխնախարարի մակարդակով, Ռուսաստանի 6 մարզերից՝ Արխանգելսկից, Բաշկորտոստանի Հանրապետությունից, Կրասնոյարսկից, Խաբարովսկից, Սախայի Հանրապետությունից (Յակուտիա) և Թաթարստանի Հանրապետությունից։ Բարձրաստիճան հյուրերը զեկույցներ ներկայացրեցին իրենց մարզերում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ռազմավարական պլանավորման պրակտիկ մանրամասների վերաբերյալ՝ անդրադառնալով ներդրումային ծրագրերի վրա հիմնված և մարզային պահանջարկին միտված աշխատուժի զարգացմանը։

Մենք ունենք հմտությունների զարգացման միանման համակարգեր, և կարևոր է փոխանակել գիտելիքները և մոտեցումները, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել մարտահրավերները և հասնել մեր երկրների տնտեսական զարգացման նպատակներին."

նշեց Օլգա Զաբելինան՝ ՌԴ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությանը կից Աշխատանքի ուսումնասիրության համառուսաստանյան ինստիտուտի Սոցիալական և աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ ռազմավարական ուսումնասիրությունների լաբորատորիայի ղեկավարը։
Մոսկվայում ԱՄԿ ԱԱԹ/ԵԳ-ի, ՌԴ Կրթության և գիտության նախարարության, Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության, Ռուսաստանի Անկախ առևտրային միությունների ֆեդերացիայի, ինչպես նաև Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսական միության ներկայացուցիչները ողջունեցին մասնակիցներին և նշեցին Ծրագրի իրականացման արդիականության մասին։ «Մենք ունենք հմտությունների զարգացման միանման համակարգեր, և կարևոր է փոխանակել գիտելիքները և մոտեցումները, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել մարտահրավերները և հասնել մեր երկրների տնտեսական զարգացման նպատակներին», - նշեց Օլգա Զաբելինան՝ ՌԴ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությանը կից Աշխատանքի ուսումնասիրության համառուսաստանյան ինստիտուտի Սոցիալական և աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ ռազմավարական ուսումնասիրությունների լաբորատորիայի ղեկավարը։

Աշխատաժողովին նախորդել էին ազգային խորհրդակցություններ հմտությունների զարգացման ազգային ռազմավարական պլանավորման հարցի վերաբերյալ, որոնց ընթացքում նախապատրաստվել են ազգային գնահատման զեկույցներ, անցկացվել են յուրաքանչյուր պետության մակարդակով կլոր սեղաններ, որտեղ ներկայացվել են այդ զեկույցները և կատարվել են մի շարք նախնական առաջարկներ: Աշխատաժողովի ընթացքում ԱՄԿ-ի գործընկերներ հանդիսացող կազմակերպությունների շուրջ 60 ներկայացուցիչներ և Ծրագրի այլ շահառուներ ներգրավվել են թիմային տեխնիկական քննարկումներին և զարգացրել են միջազգային ՄՌԶ քաղաքականության գործիքներին ներկայացվող պահանջների վերաբերյալ իրենց գիտելիքները, այդ թվում՝ ԱՄԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի ԿԶՆ 2030, ԵՄ-ի, ՏՀԶԿ-ի կոնվենցիաների և առաջարկությունների, ինչպես նաև ՄԿՈւ-ի ռազմավարական պլանավորման և կատարողականի մոնիթորինգի միջազգային փորձի մասին գիտելիքները։

Ծրագրի կողմից մշակված տեխնիկական զեկույցը աշխատաժողովի քննարկման համար ծառայեց որպես հայեցակարգային հիմք։ Դոկտոր Վլադիմիր Գասկովը՝ Ծրագրի միջազգային խորհրդատուն, ընդգծեց և ներկայացրեց տեխնիկական զեկույցի հիմնարար դրույթները, ինչպես նաև ՄԿՈւ-ի ռազմավարական պլանավորման և զբաղվածության մակարդակի և որակի ցուցանիշների միջև կապեր ստեղծելու անհրաժեշտությունը։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները փորձել են համաձայնության գալ ՄՌԶ կոնվենցիաներից և առաջարկներից բխող հիմնական սահմանումների մեկնաբանության վերաբերյալ, այդ թվում՝ «ՄԿՈւ համակարգի համապատասխանությունը շահառուների կրթական և զբաղվածության անձնական շահագրգռվածությանը», «ՄԿՈւ-ի համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին», «ուսուցման որակը» և այլն: Զգալի առաջընթաց է գրանցվել շահառու երկրների կառավարությունների, գործատուների և աշխատողների միջև հմտությունների զարգացման ազգային ռազմավարական ծրագրերում բարեփոխումներ կատարելու և դրանք ազգային և տարածաշրջանային զբաղվածության նպատակներին համապատասխանեցնելու առումով։ Մասնակիցները քննարկել են ծրագրի տեխնիկական զեկույցում ընդգրկված ՄԿՈւ ռազմավարական պլանավորման ինը ընդգրկուն ոլորտները, ուսումնասիրել են դրանց կիրառելիությունը ազգային մակարդակով և որոշել դրանց առաջնահերթությունը:

Այնուհետև մասնակիցներն ուսումնասիրել են պլանավորման և կատարողականի մոնիթորինգի շուրջ 60 ցուցիչներ՝ անդրադառնալով ինչպես հմտությունների ուսուցմանը, այնպես էլ աշխատանքի որակին: Աշխատաժողովը մասնակիցների կարողությունների զարգացման առումով բավականաչափ արդյունավետ էր, ինչը թույլ կտա ՄԿՈւ-ի ռազմավարական պլանավորումը քննարկելու ընթացքում հաշվի առնել ռազմավարական թիրախների լայն շրջանակները և համապատասխան ցուցիչների կիրառելիության անհրաժեշտությունը: Վերոնշյալը կօգնի նվազեցնել ԱՄԿ-ի կողմից 2010թ-ին առաջարկված Մեծ Քսանյակի (G20-ի) ուսուցման ռազմավարությունը կիրառելու գործում շահառու երկրների և G20 երկրների միջև առկա բացը։

Ռազմավարական պլանավորման, ցուցանիշների և պահանջարկի վերլուծության վերաբերյալ փորձի փոխանակման շնորհիվ, մասնակիցները հնարավորություն ունեցան հասկանալու և համեմատելու օգտագործվող մոտեցումները և գործիքները, ամրապնդեցին իրենց գիտելիքները հմտությունների զարգացման միջազգային նպատակների և ցուցանիշների ձևավորման և մեկնաբանման գործում` հետագայում բոլոր կանանց և տղամարդկանց համար «արժանապատիվ աշխատանք» գաղափարի առաջխաղացմանը նպաստելու համար։ «Ես կցանկանայի երախտագիությունս հայտնել ՌԴ Ֆինանսների նախարարությանը և ԱՄԿ-ին՝ մեր երկրներին նման կարևոր և պատշաճ ժամանակին սովորելու հնարավորություն ընձեռելու համար: Ես նաև կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել այն փաստի համար, որ Ծրագիրը շարունակական կերպով աշխատում է Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում մեր երկրների հմտությունների զարգացման համակարգերի բարելավման ուղղությամբ»,-նշել է Ղրղզստանի ազգային վիճակագրական կոմիտեի փոխնախագահ Լյուքսինա Թեքեևան:

Լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք այցելել Ծրագրի էջը՝ www.ilo.org/g20ts։