Ինչպես են ազդում մեր կյանքի վրա հմտությունների զարգացման համակարգերը, քաղաքականությունները և ռազմավարությունները

G20TS ծրագիրը ղեկավարվելով «G20 ուսուցման ռազմավարություն: հմուտ աշխատուժ հզոր, կայուն և հավասարակշռված աճի համար» ընդունում է, որ տեղական արտադրության ապրանքների և ծառայությունների որակը և քանակը, ինչպես նաև արտահանման շուկաներում երկրների մրցունակությունը սերտորեն կապված են աշխատուժի հմտությունների հասանելի հնարավորությունների ձեռք բերման, պահպանման և բարելավման հետ։

Article | 16 March 2018
ILO Photo
Հմտությունների զարգացած համակարգերը, քաղաքականությունները և ռազմավարությունները օժանդակում են երկրներին բարելավել կանանց և տղամարդկանց աշխատունակությունը, նպաստում են աշխատունակության ձեռքբերման հավասար հնարավորությունների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը և բերում են ներառական և կայուն աճի: Հաշվի առնելով այդ, ԱՄԿ-ն Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համագործակցություն» Ծրագրի միջոցով (G20TS ծրագիր) նպատակ ունի ամրապնդել Հայաստանի, Հորդանանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Վիետնամի և Ռուսաստանի Դաշնության 5 տարածաշրջանների ազգային և ոլորտային հմտությունների զարգացման համակարգերը։

G20TS ծրագիրը նախանշված նպատակներին հասնելու համար ակտիվորեն համագործակցում է իր սոցիալական գործընկերների, պետական կառավարման մարմինների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ, նպատակ ունենալով վերապատրաստել ազգային կադրեր՝ հմտությունների զարգացման համակարգերը քննադատաբար վերլուծելու և բարելավելու համար համահունչ երկրների ազգային տնտեսական և զարգացման քաղաքականություններին և ռազմավարություններին ։ Ծրագրի իրականացման առաջին տարվա ավարտից հետո, ծրագրի սոցիալական գործընկերները ընդունում են միջազգային փորձի ուսումնասիրման օգուտները և փորձում են ներդաշնակեցնել իրենց աշխտանքը այդ փորձին, ինչպես նաև հանդես են գալիս մի շարք նախաձեռնություններով, ներգրավված լինելով Ծրագրի կողմից առաջարկված միջոցառումներին։

«Վերջերս հավանության արժանացած մինջև 2025թ․ Հորդանանի տնտեսական աճի ծրագիրը հիմնված է մասնագիտական և տեխնիկական կրթության և ուսուցման ոլորտի որոշ ուղղությունների բարեփոխումների վրա, ինչին կնպաստի ԱՄԿ-ի կողմից իրականացվող G20TS ծրագիրը» (տիկին Սեհան Ալ Ադաուն, Քաղականությաններ և միջազգային համագործակցություն, Աշխատանքի նախարարություն, Հորդանան)։

UNDP Photo
Սոցիալական գործընկերները շահագրգիռ երկրներում նույնպես համաձայն են, որ հմտությունները արժանապատիվ աշխատանքի հիմնական բաղադրիչներն են և իրենց ազգային բարգավաճումը մեծապես կախված է բնակչության հմտություններից, ինչը նաև կանխորոշում է աշխատուժի արտադրողականությունը և աշխատունակությունը։

«G20TS ծրագիրը մեծ ներդրում ունի Ղրղզստանի սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման, աշխատողների կարողությունների հզորացման, յուրաքանչյուր անձի համար, անկախ նրա որակավորման մակարդակից, ընդհանուր և մասնագիտական կրթության հավասար հասանելիություն ապահովման գործում: Ծրագրի հաջող իրականացումը հնարավորություն է տալիս բոլորին՝ տղամարդկանց, կանանց, երիտասարդներին և հաշմանդամներին ընդգրկվելու շարունակական կրթության մեջ» (Ռիզգուլ Բաբաևա, Ղրղզստանի արհմիությունների ֆեդերացիայի նախագահի տեղակալ)։

G20TS ծրագիրը ղեկավարվելով «G20 ուսուցման ռազմավարություն: հմուտ աշխատուժ հզոր, կայուն և հավասարակշռված աճի համար» ընդունում է, որ տեղական արտադրության ապրանքների և ծառայությունների որակը և քանակը, ինչպես նաև արտահանման շուկաներում երկրների մրցունակությունը սերտորեն կապված են աշխատուժի հմտությունների հասանելի հնարավորությունների ձեռք բերման, պահպանման և բարելավման հետ։

Շահառու երկրներում առկա մարտահրավերները հաղթահարելու և այդ երկրների երիտասարդ բնակչության առկայությունից լիարժեք օգտվելու նպատակով, ԱՄԿ-ն առաջնորդում է Ծրագրի գործողությունները, ձևվավորված հիմնախնդիրների լուծման գործում, շեշտադրումները դնելով Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում ազգային մակարդակներում, իսկ Հորդանանում (ճյուղերն են` դեղագործություն, սնունդ և ըմպելիքներ, քիմիական նյութեր, տպագրություն և փաթեթավորում, փայտ և կահույք, հագուստ) և Վիետնամում (ճյուղերն են` գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և հյուրընկալություն)՝ ճյուղային մակարդակներում։ Ռուսաստանի Դաշնությունում G20TS ծրագրի աշխատանքները իրականացվում են Մոսկվայի Կառավարման ՍԿՈԼԿՈՎՈ դպրոցի կողմից՝ ԱՄԿ-ի և Իրականացման Համաձայնագրի ներքո։

«Մենք գնահատում ենք այն ջանքերը, որ ԱՄԿ-ն գործադրում է G20TS ծրագրի շրջանակներում, հատկապես գյուղատնտեսության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում: Այս երկու ոլորտները Վիետնամում զարգանում են մեծ արագությամբ, որտեղ աշխատում են մեծ թվով աշխատողներ, որոնցից պահանջվում է իրենց հմտությունների թարմացում և համապատասխանեցում մեր միջազգային այցելուների կարիքներին»: (պրն. Նգույեն Հոնգ Մինը, Մասնագիտական կրթության և ուսուցման տնօրինության գլխավոր տնօրեն, Աշխատանքի, հաշմանդամների և սոցիալական հարցերի նախարարություն (ԱՀՍՀՆ))։

Այլ խնդիրների հետ մեկտեղ, G20TS-ի ծրագիրը աշխատում է պետական պաշտոնյաների, աշխատողների և գործատուների ներկայացուցիչների, ՄԿՈՒ հաստատությունների վարչական անձնակազմի և այլ գործընկերների կարողությունների զարգացման ուղղությամբ, որպեսզի՝

• համապատասխանեցվեն երկրների հմտությունների զարգացման ռազմավարությունները միջազգային Մարդկային ռեսուրսների զարգացման (ՄՌԶ) քաղաքականության գործիքներին, • ընկալվի և կիրառելի դառնա ազգային և ոլորտային մակարդակներում ՏՄԿՈՒ-ի արդյունավետ կառավարման համակարգի ներդրումը, • կիրառվեն հմուտ աշխատուժի պահանջարկի վերլուծության և ՏՄԿՈՒ հաստատություններում ուսանողների ընդգրկման հաշվառման արդյունավետ մեթոդաբանությունները, • մշակվեն մասնագիտական չափորոշիչներ, որակավորումներ, հմտություններին միտված վերապատրաստման ծրագրեր և հմտությունների գնահատման գործիքներ, • մշակվեն և վարվեն գենդերային ուղղվածությամբ մասնագիտական կողմնորոշման համակարգեր, • հիմնվի պետական-մասնավոր համագործակցություն՝ ուսուցման ծրագրերի մշակման գործում համագործակցելու նպատակով:

ILO Photo
Ծրագրի բոլոր երկրներում հաջողված միջոցառումներ են իրականացվել: Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում ծրագիրը կազմակերպել է մի շարք ազգային տեխնիկական խորհրդակցություններ և կլոր սեղաններ, վերհանված ազգային գերակայություններին հանաձայն, բարելավելու շահագրգիռ կողմերի կարողությունները վերանայելու, բարեփոխելու և իրականացնելու ազգային հմտությունների զարգացման ռազմավարությունները՝ կիրառելով միջազգային ՄՌԶ քաղաքականության համապատասխան գործիքներ և ցուցանիշներ ՏՄԿՈՒ ռազմավարական պլանավորման համար։ Տարածաշրջանային աշխատաժողովը, որը տեղի կունենա մարտի 27-28-ին Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնությունում, միավորելով Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքականություն շահագրգիռ մշակողներին և փորձագետներին, քննարկելու է ռազմավարական նպատակների և կատարողականի ցուցանիշների համապտասխանեցումը միջազգային ՄՌԶ քաղաքականության գործիքներին։

Հորդանանում Ծրագիրն արդյունաբերական ոլորտներում հմտությունների ուսուցման համակարգերի բարելավման նպատակով համագործակցում է ազգային գործընկերների հետ և ներուժ ունի ստանալ ավելի մեծ դրական տնտեսական ազդեցություն ԵՄ-Հորդանան Առևտրային համաձայնագրից։ Վիետնամում, Ծրագիրը կենտրոնացրել է իր միջոցառումները տնտեսության երկու հիմնական ոլորտների վրա, նպատակ ունենալով զարգացնել արտահանումը և ներգավել օտարերկրյա սպառողներին։

Մեր աշխատանքի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Ծրագրի վեբ-կայք: www.ilo.org/g20ts կամ կապվեք մեզ հետ g20tsproject@ilo.org էլեկտրոնային հասցեյով: