Ուսուցողական աշխատաժողով: «Հմտությունների զարգացման ռազմավարական նպատակների և արդյունավետության ցուցիչների համապատասխանեցումը միջազգային ՄՌԶ քաղաքականության առաջարկությունների և Մեծ քսանյակի (G20-ի) երկրների փորձի հետ»

Photos: Direct link to the event's album in Flickr

Աշխատաժողովը կկայանա «G20-ի ուսուցման ռազմավարության կիրառումը․ ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համագործակցություն» ծրագրի 1-ին անմիջական նպատակի ներքո, այն է բարելավել կառավարությունների և շահագրգիռ կողմերի կարողությունները հմտությունների զարգացման համակարգերի և ռազմավարությունների ազգային քաղաքականությունների վերլուծության, բարեփոխման և իրականացման գործում՝ վերհանված գերակայությունների համատեքստում։

Սեմինարի նպատակն է ծանոթացնել մասնակիցներին միջազգային ՄՌԶ քաղաքականության գործիքակազմին և Մեծ քսանյակի երկրների փորձին, վերապատրաստել մասնակիցներին վերլուծելու հմտությունների զարգացման ռազմավարական նպատակները և արդյունավետության ցուցիչները, ինչպես նաև դրանց համապատասխանեցումը ԱՄԿ և ՄԱԿ-ի այլ գործակալությունների կողմից սահմանված միջազգային ՄՌԶ առաջարկությունների հետ։

Բովանդակությունը


Ծրագրի համապատասխան ամփոփիչ զեկույցը լուսաբանում է աշխատաժողովի ընթացքում ուսումնասիրության ենթակա թեմաները, անդրադառնալով հետևյալ հարցերին՝
  • ՄՌԶ վերաբերյալ ԱՄԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկությունները և պահանջները; հմտությունների զարգացման քաղաքականությունների և ռազմավարությունների մասին ՄԱԿ-ի ԿԶՆ և Մեծ քսանյակի երկրների ուսուցման ռազմավարությունը
  • ԱՄԿ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Համաշխարհային բանկի և Եվրոպական միության կողմից մշակված հմտությունների զարգացման նպատակները և ցուցիչները; վերլուծություն հմտությունների զարգացման ռազմավարական պլանավորման համար առաջարկված ցուցիչների օգտակարությունը
  • Մեծ քսանյակի (G20) ընտրված երկրներում կիրառվող նպատակները, ցուցիչները և հմտությունների զարգացման ռազմավարությունները։

Մասնակիցները


Աշխատաժողովի ակնկալվող մասնակիցներն են շահառու երկրների՝ Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և կրթության նախարարությունների, սոցիալական գործընկերության կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Ակնկալվող արդյունքները


Նախատեսված է, որ աշխատաժողովի արդյունքում մասնակիցները կկարողանան՝
  1. Բարելավել Ծրագրի նպատակների, ակնկալվող արդյունքների և աշխատանքային գործընթացների մասին իրենց իրազեկվածությունը։
  2. Ծանոթանալ ԱՄԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ընդունված և ՄԱԿ-ի 2030-ի օրակարգում ընդգրկված միջազգային մարդկային ռեսուրսների զարգացման քաղաքականության գործիքակազմին և հմտությունների զարգացման և զբաղվածության ազգային ոլորտներում դրանց գործնական կիրառման հնարավորություններին։
  3. Ըմբռնել հմտությունների զարգացման ազգային ռազմավարական նպատակների և ցուցանիշների վերանայման և բարելավման կարևորությունը՝ Մեծ քսանյակի երկրների առաջատար փորձին համապատասխան։
  4. Համապատասխան երկրների պայմաններին համահունչ գնահատել հմտությունների զարգացման համակարգերի նորարարական կիրառելիության հնարավորությունները։
  5. Գնահատել առկա ազգային վիճակագրական տվյալների օգտագործման հնարավորությունը հմտությունների զարգացման համակարգի նոր ցուցիչները հաշվարկելու համար և իրականացնել կարիքների վերհանում՝ լրացուցիչ վիճակագրական հետազոտություններ անցկացնելու համար։
  6. Գալ համաձայնության՝ հմտությունների զարգացման ռազմավարական ուղղությունների և մասնագիտական կրթության և ուսուցման մեջ ընդգրկվածության պլանավորման և մշտադիտարկման, հմտությունների զարգացման հավասար հնարավորությունների և մատչելիության համապատասխան ցուցիչների վերաբերյալ, նպատակ ունենալով, առանձին վերցրած երկրներում առաջարկել կիրառել հստակ սահմանված ցուցիչներ:
  7. Ներկայացնել առաջարկներ ընտրված երկրում Ծրագրի շրջանակներում պիլոտային նախաձեռնության մեկնարկի մասին, նպատակ ունենալով, հմտությունների զարգացման համակարգի ռազմավարական նպատակների և ցուցիչների համապատասխանեցումը միջազգային պահանջներին և առկա փորձին: