Հայաստանը մեկնարկեց Հմտությունների զարգացմանն ուղղված պիլոտային ծրագիր
«Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ և Ռուսաստանի Դաշնության գործընկերություն» Ծրագիրը (2-րդ փուլ) ՀՀ-ում համախմբել է պետական մարմինների պաշտոնյաներին, ԱՄԿ-ի սոցիալական գործընկերներին, ՆՄԿՈՒ հաստատությունների, ինչպես նաև գործնական համայնքի ներկայացուցիչներին, նպատակ ունենալով ներդաշնակեցնել ազգաին Հմտությունների զարգացման ռազմավարությունը և համապատասխան ցուցանիշները Մարդկային ռեսուրսների զարգացման միջազգային քաղաքականության առաջարկություններին և առաջատար փորձի պահանջներին:

Անդրանիկ նիստը կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանն իր բացման խոսքում ընդգծեծ ՄԿՈՒ ռազմավարական պլանավորման և աշխատուժի զարգացման անմիջական կապակցվածության անհրաժեշտությունը: Նա մեծապես կարևորեց երկրում սոցիալական երկխոսության ամրապնդումը և շահագրգիռ կողմերի միջև կառուցողական համագործակցության հաստատումը` ազգային հմտությունների զարգացման համակարգի ներուժը լիարժեք բացահայտելու գործում:
ԱՄԿ-ի ներկայացուցիչները քննարկեցին պիլոտային ծրագրի հայեցակարգը և իրականացման ժամանակացույցը: ՏԱԽ անդամները քննարկեցին նաև հմտությւոնների ռազմավարական պլանավորման համատեղ աշխատանքների ներքին ընթացակարգերը և տարբեր տեսակետներ և հեռանկարներ փոխանակելուց հետո կանգ առան հնգամյա պլանավորման վրա, ինչե պայմանավորված է 2018-2022 թթ. ժամանակաշրջանն ընդգրկող լրամշակված ՆՄԿՈՒ ռազմավարությունով, ինչպես նաև Զբաղվածության ռազմավարությամբ, որը նախատեսված է մշակել 2018 թ. նույնպես հնգամյա կտրվածքով:
ՏԱԽ-ի առաջին հանդիպումը ավարտվեց պիլոտային ծրագրի հայեցակարգի և իրականացման ժամանակացույցի հաստատմամբ: ՏԱԽ երկրորդ նիստը կգումարվի հաջորդ ամսին՝ Հայաստանում հմտությունների զարգացման ռազմավարական նպատակների և համապատասխան ցուցանիշների բացահայտման, ներկայացման և քննարկման նպատակով:
G20TS ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.ilo.org/g20ts: