ԱՄԿ-ը և Ռուսաստանի Դաշնությունը քննարկում են «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառում» ծրագրի երկրորդ փուլը

Հմտությունների զարգացման ոլորտում ընդգրկված ԱՄԿ ներկայացուցիչները, կրթության և գիտության, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաները, գործատուների և աշխատողների կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում՝ քննարկելու ծրագրի երկրորդ փուլը, որը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և ԱՄԿ-ի շարունակական արձագանքը աջակցելու Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառմանը։

Press release | 07 June 2017
Մամլո հաղորդագրություն | 06 հուլիսի, 2017 թ․

Ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է ավելի քան 1460 մասնագետների մասնակցություն շուրջ 75 ուսումնական նախաձեռնություններին, մեկնարկային ծրագրերի իրականացում և գիտելիքի փոխանակման միջոցառումներ: Մոսկվա, Ռուսաստան
(ԱՄԿ նորություն) - Ծրագիրը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կայուն պատրաստակամությունը ամրապնդելու տարածաշրջանային և գլոբալ ջանքերը հմտությունների զարգացման ոլորտում՝ նպատակ ունենալով աջակցելու արտադրողականությանը, մրցունակությանը և աճին։ Ծրագիրը ուղված է ամրապնդելու ազգային հմտությունների զարգացման համակարգերը, քաղաքականությունները և ռազմավարությունները 6 երկրներում՝ Հայաստանում, Հորդանանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Վիետնամում և Ռուսաստանի Դաշնության հինգ շրջաններում, կանանց և տղամարդկանց աշխատունակությունը բարելավելու նպատակով։

2017 թ․ հունիսի 30-ին Մոսկվայում կայացած հանդիպումը համանախագահեցին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Պավել Զենկովիչը և ՌԴ ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական համագործակցության բաժնի փոխտնօրեն Աննա Վալկովան: Հանդիպմանը մասնակցեց ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Լյուբով Ելցովան:

Բոլոր շահառու երկրներում ծրագիրը մշակվել է հիմնական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, նպատակ ունենալով ՝
  • բարձրացնել կառավարությունների և շահագրգիռ կողմերի կարողությունները վերանայելու, բարեփոխելու և իրականացնելու ազգային ուսուցման քաղաքականությունները, համակարգերը և ռազմավարությունները՝ ըստ սահմանված առաջնահերթությունների;
  • հզորացնել տնտեսական ոլորտներում հմտությունների ուսուցման համակարգերը՝ մասնագիտական չափորոշիչների, որակավորումների, կարողութենամետ ուսումնական ծրագրերի և գնահատման գործիքների մշակման և կիրառման համար կարողությունների զարգացման միջոցով;
  • Ռուսաստանի Դաշնության հինգ շրյաններում ընտրված ճյուղերում, ինչպես նաև ընտրված շահառու երկրներում լրամշակել և կիրառել Հմտությունների տեխնոլոգիական կանխատեսումների (Skills Technology Foresight) մեթոդաբանությունը և ՏՄԿՈՒ հաստատությունների վարչական անձնակազմի ուսուցման ծրագիրը, որը կիրականացվի Մոսկվայի Սկոլկովո կառավարման դպրոցի (SKOLKOVO) կողմից Ռուսաստանի արդյունաբերության և ՏՄԿՈՒ փորձագետների մասնակցությամբ։
Եռամյա ծրագրի ընթացքում ակնկալվում է ավելի քան 1460 մասնագետների մասնակցություն առնվազն 75 ուսումնական նախաձեռնություններին, մեկնարկային ծրագրերի իրականացում և գիտելիքների փոխանակման միջացառումների անցակցում առնվազն 30 տոկոս կանանց մասնակցությամբ: Գենդերային հավասարության խթանումը ճանաչվեց ողջ ծրագրի համար որպես էական ռազմավարական բաղադրիչ։

Ծրագրի հիմնական շեշտադրումը ոչ թե շահառու երկրների համար ուսուցման պատրաստի ծրագրեր տրամադրելն է, այլ ազգային, տարածաշրջանային և ճյուղային կտրվածքով մարդկային կարողությունների ստեղծելը, ինչը հնարավորություն կտա վերլուծել և կատարելագործել ազգային և ճյուղային առկա հմտությունների զարգացման համակարգերը։

«Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության կառավարությանը ծրագրին հնարավորություն ընձեռելու շարունակել ամրապնդել շահառու երկրների հմտությունների զարգացման ազգային համակարգերը, քաղաքականությունները և ռազմավարությունները։ ԱՄԿ պատրաստ է աջակցելու այս գործողություններին ԱՄԿ համապատասխան Ազգային գրասենյակների և Արժանապատիվ աշխատանքի ազգային թիմերի հետ համատեղ» նշեց Գիրմա Ագունը, ԱՄԿ-ի Հմտությունների և զբաղվածության մասնաճյուղի (Skills and Employability Branch) ղեկավարը:

Հանդիպմանը հաստատվեց ծրագրի երկրորդ փուլի Ծրագրային փաստաթուղթը, ինչը թույլ է տալիս անմիջապես մեկնարկել ծրագրի կողմից պլանավորված գործողությունները։