«ՄԵԾ ՔՍԱՆՅԱԿԻ (G20) ՈՒՍՈՒՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ. ԱՄԿ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ 2րդ ՓՈՒԼ

Ծրագիրը Ռուսաստանի Դաշնության և ԱՄԿ-ի շարունակական արձագանքն է՝ ի աջակցություն Մեծ քսանյակի ուսուցման ռազմավարության կիրառմանը։

Ծրագրի հիմնական ուղվածությունն է համապատասխան ազգային կադրերի ուսուցումը և վերապատրաստումը՝ Ծրագրի օժանդակությամբ շահառու երկրների ազգային և ոլորտային հմտությունների զարգացման համակարգերը քննադատաբար վերլուծելու և բարելավելու նպատակով:


Ծրագրի բովանդակությունը

Ծրագրի 2-րդ փուլը մշակվել է 1-ին փուլի արդյունքների և քաղված դասերի հիման վրա, ամբողջությամբ հաշվի առնելով Ծրագրի 1-ին փուլի համար կատարված անկախ գնահատման առաջարկները, որոնք, մասնավորապես պնդում էին ապահովելու շահառու երկրների բոլոր հիմնական կողմերի ներգրավվածությունը Ծրագրի մշակման մեջ:

Շահառու երկրների hմտությունների զարգացման կարիքները վերհանվել են Ծրագրի մշակողների կոցմից յուրաքանչյուր երկրում տեխնիկական քննարկումների ընթացքում:

Ծրագրի նպատակները, միջոցառումները և սպասվելիք արդյունքները սահմանվել են Ծրագրային փաստթղտում հավասարակշռված կերպով՝ յուրաքանչյուր երկրում, արտացոլելով կառավարությունների, գործատուների և աշխատողների կազմակերպությունների տարբեր շահերը:

Մանրամասնորեն ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունում Ծրագրի բաղադրիչը իրականացնող Սկոլկովո Գործակալի ընտրությունը:

Ծրագրի նպատակները

Ծրագրի վերջնական նպատակն է ուժեղացնել ազգային Հմտությունների զարգացման համակարգերը և քաղաքականությունները թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց զբաղվածության հնարավորությունները բարելավելու համար: Մասնավորապես, Ծրագիրը կանրադառնա մի շարք խնդիրներին քաղաքականության և ինստիտւցիոնալ հարթակում, որոնք բնորոշ են այսօրվա ՏՄԿՈՒ համակարգին:

Ծրագիրը ավարտելուն պես ակնկալվում է՝

  • Բարելավել կառավարությունների և շահագրգիռ կողմերի կարողությունը ազգային ուսուցման քաղաքականությունների, համակարգերի ու ռազմավարությունների վերանայման, բարեփոխման ու իրականացման գործում՝ վերհանված գերակայությունների համաձայն:
  • Կարողությունների զարգացման միջոցով տնտեսության ճյուղերում ուժեղացնել հմտությունների ուսուցման համակարգերը՝ հնարավոր դարձնելու մասնագիտական չափորոշիչների, որակավորումների, կարողությունների վրա հիմնված վերապատրաստման ծրագրերի և գնահատման գործիքների մշակումն ու կիրառկումը:
  • Բարելավել և կիրառկել համակարգչային ուսուցման ծրագրեր Ռուսաստանի Դաշնության հինգ մարզերի ու ընտրված ոլորտների և Սկոլկովո կառավարման դպրոցի (SKOLKOVO) կողմից ընտրված շահառու երկրների ՏՄԿՈՒ հաստատությունների համար:

Ծրագրի թիրախները

  • Ազգային հմտությունների զարգացման քաղաքականությունների ու ռազմավարությունների և համապատասխան կատարողականի ցուցանիշների համապատասխանեցում միջազգային Մարդկային ռեսուրսենրի զարգացման քաղաքականության գործիքների և ՄԱԿի 2030 Կայուն Զարգացման Նպատակների պահանջներին:
  • Հմուտ աշխատուժի պահանջարկի վերլուծություն և ՏՄԿՈՒ հաստատություներում ընդգրկման պլանավորում:
  • Ազգային և ոլորտային ՏՄԿՈՒ համակարգի կառավարման ներկայացում կամ բարելավում:
  • Մասնագիտական կողմնորոշման արդյունավետ համակարգի մշակում և կիրառում:
  • Մասնագիտական չափորոշիչների, որակավորումների և հմտությունների վրա հիմնված ուսուցման ծրագրերի և հմտություների գնահատման գործիքների մշակում:
  • ՏՄԿՈՒ ոլորտում Պետական մասնավոր համագործակցության հիմնում (Վիետնամ):
  • Հմտությունների տեխնոլոգիական կանխատեսումների մեթոդաբանության մշակում և կիրառկում:
  • ՏՄԿՈՒ հաստատությունների վարչական անձնակազմի ուսուցման ծրագրի մշակում և կիրառկում (Սկոլկովո բաղադրիչ):